Ժիրինովսկին կոչ է արել վերացնել ալկոհոլը Դումայի ճաշարաններից
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին հանդես է եկել Դումայի ճաշարաններից ալկոհոլային խմիչքները վերացնելու մասին առաջարկով:
Բացի այդ, նա հավելել է, որ սպիրտային խմիչքները պետք է տեղափոխել խանութների ընդհանուր սրահներից և թաքցնել նախազգուշացնող գրությամբ վարագույրի հետևում:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ իր դիրքորոշումը քաղաքական գործիչը հայտնել է խաղողագործության և գինեգործության մասին օրենքի քննարկման ժամանակ:
«Պետք է ընդհանրապես վերջ դնել ալկոհոլի վաճառքին ամենուր, սահմանափակել ամեն ինչ, չբացել ծխելու համար նախատեսված սենյակներ, փակել այդ բոլոր խմելու տեղերը և խանութներում ոչ մի տեղ չերևացնել այդ շշերը, թող վարագույրի հետևում դրվեն, որի վրա կլինի «թույն» գրությունը: Պետք է սկսել մեր ճաշարանից, վերացնել ողջ ալկոհոլը և հակաալկոհոլային արշավ իրականացնել երկրում, որպեսզի սթափ մարդիկ լինեն մեր երկրում»,- ասել է Ժիրինովսկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց