Անհայտ անձինք տեղեկացրել են Մոսկվայի մետրոյի բոլոր կայարանների ականապատման մասին և սպառնացել պայթեցնել կայարանները
Այսօր կեսօրին ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություն անանուն հեռախոսազանգեր են ստացվել Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ականապատման և կայարանների պայթեցման սպառնալիքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Բացի մետրոյի կայարաններից, ստուգվում են նաև «Եվրոպական» առևտրի կենտրոնը և երկու շրջանային դատարաններ, որոնք նույնպես ստացել են նույն սպառնալից տեղեկատվությունները:
«Ստացվել են Մոսկվայի մետրոյի բոլոր կայարանների, «Եվրոպական» առևտրի կենտրոնի և երկու շրջանային դատարանների պայթեցման մասին անանուն սպառնալիքներ»,-գործակալությանը հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոկայարանների, դատարանների և սոցիալական կառույցների «ականապատման» ալիքը շարունակվում է արդեն երկու շաբաթից ավելի: Հատուկ ծառայությունները, ժամանելով դեպքի վայր, ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց