Ռուս շոումենը պնդում է, որ շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգն իր դուստրն է և պատրաստ է ապացուցել դա ԴՆԹ հետազոտությամբ
Ռուս երաժիշտ և շոումեն Ստաս Բարեցկին մտադիր է ԴՆԹ հետազոտության միջոցով ապացուցել, որ ինքն է շվեդ ակստիվիստուհի Գրետա Տունբերգի իրական հայրը: Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, շոումենի մտադրության մասին պատմել է նրա փաստաբան Անդրեյ Կոմիարովը:
«Մենք հիմա ցանկանում ենք փաստաթղթերի փաթեթ կազմավորել, որպեսզի որոշում ձեռք բերենք հայրության հարցով փորձաքննություն նշանակելու մասին: Երկրորդ, մենք ցանկանում ենք պատկերային փորձաքննություն իրականացնել, երբ գանգի, ականջների և այլնի կառուցվածքով նախնական որոշում են կայացնում նմանության մասին: Իսկ դրա հիման վրա էլ պաշտոնապես պետք է դիմել ԴՆԹ հետազոտություն անցնելու համար»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Շոումենի տնօրենն, իր հերթին, հավելել է, որ իրենք մտադիր են հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև շաբաթվա վերջ, իսկ հաջորդ շաբաթ դրանք ներկայացնել դատարան:
Բարեցկու խոսքով՝ Տունբերգին որդեգրել են մանուկ հասակում: Նա պնդում է, որ 16-ամյա բնապահպան ակտիվիստուհու իրական հայրն ու մայրը ինքն ու իր նախկին սիրեցյալն են, որը նախկինում «թեթև վարքի տեր» կին է եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց