Հաջորդ տարվանից Նյու Յորքում մահվան վկայականներում կսկսեն «երրորդ սեռ» նշել
Հաջորդ տարվանից Նյու Յորքի իշխանությունները հնարավորություն կտան մահվան վկայականներում նշել երրորդ սեռ՝ «X» սեռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքի առողջապահության դեպարտամենտի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:
«X» սեռը նշանակում է գենդերային նույնականություն, որը բացառապես իգական կամ արական չէ: Անցյալ տարվա հոկտեմբերին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն օրինագիծ էր ստորագրել, որի համաձայն՝ քաղաքի բնակիչներն իրավունք էին ստանում ծննդյան վկայականներում նշել անորոշ սեռ:
«Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ մյուս տարվանից սկսած մահվան վկայականները Նյու Յորքի բնակիչների համար ներառելու են «X» տող, որոնք իրենց չեն նույնականացնում որպես տղամարդ կամ կին»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նյու Յորքի առաջին տիկին Չիռլան Մաքկրեյն այս կապակցությամբ հայտարարել է, որ «Նյու Յորքի բոլոր բնակիչները, անկախ իրենց գենդերային նույնականությունից, արժանի են ունենալու փաստաթղթեր, որոնք արտացոլում եւ հաստատում են, թե ով են նրանք»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց