Պեսկովը հայտնել է Պուտինի եւ Էրդողանի ծրագրված հանդիպումների մասին
Փետրվարին Սիրիայի հարցով ռուս-թուրքական գագաթաժողովի անցկացման կոնկրետ ծրագրեր չկան, նախատեսված են շփումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հունվարին, այլ այցեր այժմ նախատեսված չեն, սակայն կարող են հայտնվել գրաֆիկում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ Կատարում Դոհայի համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է առանձին գագաթաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ, որը տեղի կունենա փետրվարին Ստամբուլում:
«Նախագահի գրաֆիկում դեռեւս կոնկրետ ծրագրեր չկան: Դուք գիտեք, որ հունվարի առաջին տասնօրյակում երկու նախագահների շփումներ կկայանան, կբացվի «Թուրքական հոսքը»՝ Թուրքիայի տարածքում դրա ցամաքային հատվածը, շինարարությունը կավարտվի: Դա լավ հնարավորություն է բոլոր ակտուալ հարցերը քննարկելու համար: Այլ այցեր եւ շփումներ ներկա պահին ծրագրված չեն»,- ասել է Պեսկովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց