Մի խումբ լիբանանցիներ Գայ Մանուկյանի ելույթի ժամանակ նախկին վարչապետին ստիպել են լքել համերգը
Լիբանանի նախկին վարչապետ Ֆուադ Սինյորան մարդկանց բողոքի պատճառով ստիպված է եղել լքել Բեյրութի Ամերիկյան համալսարանում կազմակերպված սուրբծննդյան համերգը, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ հանդիսատեսից ոմանք, նախկին ղեկավարին տեսնելով, սկսել են «հեղափոխություն» բղավել:
Աղբյուրը նկատում է, որ վերջին շաբաթներին Լիբանանում սուր հակակառավարական տրամադրություններ են, և ցուցարարները պահանջում են իշխանական էլիտայի հրաժարականը: Ուստի՝ զարմանալի չէ, որ Սինյորայի ներկայությունը համերգին ըմբոստության անակնկալ ալիք է բարձրացրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել կոմպոզիտոր, դաշնակահար Գայ Մանուկյանի կատարման ժամանակ: Սկզբում առաջին շարքում նստած նախկին վարչապետը փորձել է անտեսել բղավոցները, սակայն ի վերջո տեղի է տվել ու թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը: Համերգը լքելուց հետո Սինյորան թվիթերյան գրառում է արել՝ նշելով, որ «միշտ էլ գործել է ի շահ երկրի՝ չնայած, որ սխալներ էլ է թույլ տվել»:
«Ինչպե՞ս են նրանք հանդգնում համերգի գալ, երբ գիտեն, որ մարդիկ ատում են նրանց»,-ասել է հանդիսականներից մեկը:
«Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ շատ են հեռացել ժողովրդից»,-հավելել է «Ալ Ֆայհաա» երգչախմբի նվագավար Պարգև Թասլակյանը:
Սինյորան վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2008թթ., ծառայել է նաև որպես ֆինանսների նախարար: Նախորդ ամիս դատախազությունը նրան հարցաքննել է իր պաշտոնավարման ընթացքում պետական միջոցներից 11 մլրդ դոլար ծախսելու վերաբերյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց