Ռոստովից Երևան ծրագրված չվերթը հետաձգվել է
Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում խիտ մառախուղը 7 չվերթի հետաձգման պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է interfax-russia.ru կայքը:
Հետաձգված չվերթներից մեկը Ռոստով-Երևան չվերթն է եղել, որը ծրագրված էր դեկտեմբերի 17-ին՝ ժամը 08:30-ին, սակայն այն կայացել է մեկ ժամ ուշացումով:
Հետաձգվել է նաև Երևան-Ռոստով չվերթը:
«Հետաձգվել է ժամանող 4 չվերթ՝ Երևանից, Նիժնի Նովգորոդից և երկուսը Մոսկվայից: Հետաձգվել է նաև 3 թռիչք Ռոստովից՝ երկուսը դեպի Մոսկվա և մեկը՝ դեպի Երևան»,-հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունում նշել են նաև, որ մառախուղը ցրվում է, և օդանավակայանը շուտով կվերսկսի բնականոն հունով աշխատանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց