Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին

«Հայ տղամարդկանց կույս է պետք, ինչ-որ կով՝ իրենց ցեղը վերարտադրելու համար». Սերգեյ Դանիելյան

Ասում են՝ կին լինելն արդեն դժվար է այն առումով, որ հիմնականում ստիպված ես գործ ունենալ տղամարդկանց հետ: Ինչո՞ւ է այդպես եւ, ի վերջո, ի՞նչ են ուզում կանայք «խեղճ» տղամարդկանցից: Այս մասին է մեր զրույցը Հայաստանի ամենախարիզմատիկ դերասաններից մեկի՝ Սերգեյ Դանիելյանի հետ:

Ձեր գնահատմամբ, հայ կանայք ինչ-որ ազգային առանձնահատկություն ունե՞ն:

Այո՛, ինչպես նաեւ տղամարդիկ: Դա, հավանաբար, ավելորդ բարդույթններն են, ընտանիքին ծայրահեղ նվիրվածությունը: Այսինքն՝ մեր կանանց դեպքում, առաջին հերթին, ամեն ինչ ընտանիքի, ամեն ինչ երեխաների համար է, հետո միայն՝ իրենց, ուստի մեր կանայք, հատկապես՝ իմ սերնդի կանայք, արագ ծերանում են, քանի որ բավականաչափ չեն հետեւում իրենց: Հիմա, սակայն, միտումները փոխվում են, բայց հին դրվածքները դեռ մնում են: Կցանկանայի, որ պահպանենք մեր բոլոր լավ որակները, իսկ մնացածը եվրոպական լիներ:

Իսկ կարո՞ղ եք բացել փակագծերը. ի՞նչն եք համարում դրական հին դրվածքներում եւ որոնցից կցանկանայիք ձերբազատվել:

Կցանկանայի, որ այդ նվիրվածությունն ընտանիքին, տղամարդուն մնա, բայց միաժամանակ կինը չմոռանա իր մասին: Որպեսզի ժամանակ մնա բոլոր ֆիթնես ակումբների համար, որպեսզի պահպանի գեղեցկությունն ու առողջությունը: Սկզբունքորեն նույնն էլ կմաղթեմ մեր տղամարդկանց:

Ես չեմ ուզում տարանջատել տղամարդկանց ու կանանց, չնայած ներկայացումներ ունեմ, որոնք կանացի թեմաների են նվիրված, սակայն իրավունքների հարցում եւ կենցաղում չեմ ուզում նրանց բաժանել:

Կան կանացի եւ տղամարդկային առանձնահատկություններ, ինչն է կանանց համար կարեւոր, ինչը՝ ոչ: Ես կցանկանայի, որ կնոջ համար կարեւոր լիներ ոչ միայն ժամանակին ճաշ պատրաստելը, այլեւ գեղեցիկ հագնվելը, ժամանակին ավելորդ քաշից ազատվելն ու իրենց հետեւելը, որպեսզի նույնն էլ տղամարդն անի, քանի որ տղամարդկանց այդ երկրորդ չափի կուրծքն ու փորն այնքան էլ էսթետիկ չեն, չնայած, չգիտես ինչու, տղամարդկանց դա ներում են, կանանց՝ ոչ:

Շատ հայ տղամարդիկ մշտապես դժգոհում են հայուհիների դեմքի «չպատճառաբանված մուննաթից»: Դուք նման բան նկատե՞լ եք, եթե այո, ապա ինչի՞ հետ եք կապում:

Այո՛, կա նման բան: Բայց դա տղամարդկանցից պաշտպանվելու միջոց է, որոնք անպայման ուզում են նրանց հետ քնել: Հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լավ իմաստով սիրախաղի՝ ֆլիրտի փուլ չկա, երբ ուզում ես հաճելի բան ասել, գոհացնել ինչ-որ բանով, մեր աչքերում վավաշոտություն է, այդ պատճառով կինը ստիպված է դեմքին «մուննաթ» արտահայոտություն տալ, իսկ եթե նրան հարցնում եք ժամը քանիսն է՝ կոպտում է: Չնայած պետք է ասել, որ դա նույնպես աստիճանաբար փոխվում է: Ես հաճախ եմ փողոցում կանանց տեսնում, ովքեր ինձ պարզապես ժպտում են:

Երբ 20 տարեկան էի, նման բան չէր լինում, եթե անգամ հայտնի արտիստ էր, կանայք, միեւնույն է, չէին ժպտում: Հիմա ժպտացող կանայք կան, եւ դա ինձ դուր է գալիս:

Այսինքն՝ կարծրատիպերը, թե եթե կինը քեզ ժպտում է, ուրեմն՝ ուզում է, աստիճանաբար կոտրվում են: Հիմա մուննաթը հիմնականում իմ սերնդի կանանց դեմքին է, երիտասարդության շրջանում նման բան չեմ տեսնում: Հնարավոր է՝ ես այնքան էլ օբյեկտիվ չեմ, հնարավոր է՝ նման դրական վերաբերմունք կա իմ նկատմամբ՝ ելնելով որոշակի հանգամանքներից, բայց դա ինձ դուր է գալիս:

Իսկ տղամարդկանց դեպքում նման փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Իսկ տղամարդկանց մոտ... Մենք ընդհանրապես տղամարդկանց առումով խնդիր ունենք: Ընդ որում՝ խնդիրը շատ մեծ է: Մենք հրաշալի կանայք ունենք, յուրաքանչյուր երրորդ կնոջ վրա հաստատ կարելի է հույս դնել ու վստահել, իսկ տղամարդկանց դեպքում բոլորովին այլ է: Տղամարդիկ մինչեւ հիմա շատ բարդույթավորված են, եթե անգամ եվրոպական արտաքին ունեն, հոգու խորքում դեռ կանանց չեն հասել: Ես դա զգում եմ նաեւ երիտասարդների շրջանում. նրանց անպայման կույս է պետք, անպայման ինչ-որ կով է պետք՝ իրենց ցեղը վերարտադրելու համար:

Միաժամանակ՝ նա կարող է շատ առաջադեմ լինել, բայց եթե ավելի խորը գնաս, դեռ շատ վատ բաներ կան, որոնք եկել են մեր նախնիներից ու անհամատեղելի են ժամանակակից կյանքի հետ: Այսինքն՝ նա չի հանդուրժի կնոջ, ով ավելի շատ է վաստակում, որի մեքենայում մեխանիկական, այլ ոչ թե ավտոմատ փոխանցման տուփ է: Այսինքն՝ մեր տղամարդը դեռ վախենում է իր հավասարի հետ գործ ունենալ, նա դեռ վախկոտ է: Տեսքից մաչո է, փող է վաստակում, բայց տուր նրան իր մակարդակի կնոջ, եւ նա անմիջապես կվերածվի ագրեսիվ ու տխմար էակի:

Իսկ որքա՞ն է հարկավոր տղամարդուն՝ կնոջ մակարդակին հասնելու համար:

Կարծում եմ՝ կյանքն աստիճանաբար ամեն ինչ կփոխի: Նրանք արդեն սկսել են ավելի շատ հետեւել իրենց, մեր տղամարդիկ սկսել են ավելի քիչ «բուրել»: Չե՞ք նկատել: Նրանք ավելի քիչ կուրծք ու փոր ունենք: Այսինքն՝ արտաքնապես ուզում են հասնել կանանց, նմանվել կինոյի մեջի տղերքին, տղաների, որոնց հանդիպել են արտասահմանում, բայց ներսը դեռ մնում է: Դրան նույնպես բացատրություն կա. կանայք ավելի ճկուն են, նրանք հեշտությամբ են ընկալում ամեն ինչ, նրանք բնական ինտուիցիա ունեն եւ շատ արագ են ընկալում: Տղամարդը պատ է, նա մշտապես պաշտպանվում է, ուստի եթե արտաքուստ նա homo sapiens է, ներսում դեռեւս նեանդերթալցի է, եթե անգամ կրթված տղա է:

Ես գիտեմ դերասանների, ովքեր չեն թողնում, որ իրենց կանայք աշխատեն արվեստի ոլորտում, որ ընդհանրապես իրենց կանայք աշխատեն: Այսինքն՝ խոսքը ոչ միայն սովորական աշխատողների, այլեւ մտավոր աշխատանքի մարդկանց մասին է, որոնք կարդացել են համաշխարհային գրականություն, գիտեն օտար լեզուներ, բայց միաժամանակ ուզում են, որ իրենց կինը խոհանոցային կով լինի: Անձամբ ես նախընտրում եմ սառնարանի կաթը:

Դե, հավանաբար, ձեզ համար ամենաբարդ հարցը: Ի՞նչ են ուզում կանայք:

Կանայք ուզում են այն, ինչ ցանկացած նորմալ մարդ. ուզում են ներկայանալ հանրությանը, աշխատել, ընտանիք ունենալ, նորմալ տղամարդ ունենալ, ով իրեն կհասկանա, որի հետ սեքսից հետո խոսելու բան կա, կանանց համար շատ կարեւոր է զգալ, որ իրեն սիրում են, որ իրեն լուրջ են ընդունում, որ իրեն առանց առիթի չեն խանդում:

Ահա եւս մի առանձնահատկություն. մեր տղամարդիկ շատ խանդոտ են, քանի որ ինքնաբավ չեն: Ես հանդիպել եմ շատ երիտասարդների, ովքեր հայտարարում են, թե չեն ուզում գեղեցիկ կնոջ հետ լինել, քանի որ նրան կնայեն: Այսինքն՝ դա արդեն հիվանդություն է: Կանայք չեն ուզում գործ ունենալ այդպիսի տղամարդկանց հետ, ուստի մենք մեծ խնդիր ունենք հասարակության մեջ. մեր կանայք չեն կարողանում իրենց արժանի տղամարդ գտնել, ուստի շատերը նաեւ ամուսնանում են ավագ սերնդի տղամարդկանց հետ:

Տղամարդիկ մեծանում են քառասունից հետո, իսկ կինը կին է ծնվում: Դուք տեսնում եք բոլոր այդ խաղերը՝ բիլիարդ, թենիս, թղթախաղ. այդ ամենը տղամարդկանց համար է: Դուք տեսե՞լ եք կնոջ, որը ասի. «Դե, մենք վաղը գնում ենք բիլիարդ խաղալու»: Ո՛չ: Դա նրան պետք չէ: Կինը տանն է, եւ դա ամեն ինչ է: Տղամարդիկ շատ երկար են երեխա մնում: Եվ, ահա, կինն ուզում է, որ նրա կողքին լինի այդ նույն երխան, որը նաեւ ապուշ չլինի: Դրանք տարբեր բաներ են:

Ստացվում է՝ կանայք այնքան էլ շատ բան չեն ուզում: Այդ դեպքում ինչո՞ւ է «սեքսից հետո զրույցի» ապահովումը խնդիրների խնդիր, եթե անգամ շատ ընդհանուր թեմաներ եւ հետաքրքրություններ կան: Ինչո՞ւ է տղամարդկանց համար այդպես դժվար հասկանալ, որ այդ կոնկրետ, բայց ոչ անկարեւոր պահին կինն ինչ-որ ուրիշ բան է ուզում:

Կանայք մշտապես «ինչ-որ ուրիշ» բան են ուզում եւ ոչ միշտ գիտեն՝ ինչ: Կինը կարող է նախորդ օրվանից պատրաստել մի հագուստ, որի վրա առավոտյան չի էլ նայի, կինը կարող է գնել չորրորդ զույգ կոշիկը, բայց այդպես էլ երբեք չհագնել: Եվ հենց կինն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում: Նա մեծ ինտուիցա ունի, բայց քիչ ուղեղ: Տղամարդկանց մոտ հակառակն է՝ նա խելացի է, բայց ինտուիցիա չունի, ուստի հաճախ չի կարողանում հասնել կնոջը: Դրանում է կնոջ եւ տղամարդու տարբերությունը, եւ դա նույնիսկ լավ է, քանի որ դա օգնում է հասնել ներդաշնակության. եթե մեկի մոտ մեծ է ինտուիցիան, մյուսի մոտ՝ ուղեղը, կարող է նորմալ ընտանիք ստացվել, եւ անկողնում նորմալ կլինի, եւ ընդհանուր թեմա կգտնվի:

Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր կանանց:

Նորմալ տղամարդ, եւ ոչ թե 30-40 տարվա տարբերությամբ, այլ 3-5 կամ լավ՝ 10 տարվա տարբերությամբ, բայց ոչ ավելին: Եվ որ այդ միությունը լինի ոչ միայն սերնդի շարունակության համար, այլ որ նրանք նաեւ ընկերներ լինեն, որպեսզի խոսելու ընդհանուր թեմա ունենան: Քանի որ ընկերները նարդի խաղալու համար չեն, չէ՞: Մենք տղամարդկանց առումով խնդիր ունենք. պետք է նորմալ տղամարդ դաստիարակենք, իսկ եթե նրանք չկան՝ մեղավոր են կանայք, քանի որ կանայք են մեզ ծնում ու ապուշների դաստիարակում:

Մի՛ արեք դա: Մի դրեք տղաներին ձեր գլխին, նրանք առանց այդ էլ գլխի վրա են: Տղամարդն առանց այն էլ ֆիզիոլոգիապես հաղթում է կնոջը. նա չի ծննդաբերում, ամիսը մեկ չի տառապում, այսինքն՝ նա արդեն բոնուս ունի, էլ ինչի՞ համար նրան գլխի վրա դնել, հետո զարմանալ, թե ինչ է նրանից ստացվել: Դուք ինքներդ եք նրանց այլանդակ դարձնում, պետք չէ՛:

NEWS.am STYLE