Խորհրդային ժամանակների տոնածառի խաղալիքներն ավելի պահանջված են դառնում, ավելանում է նաև դրանց գինը (լուսանկարներ)
Խորհրդային ժամանակների տոնածառերի զարդարանքներն ավելի հայտնի են դառնում, վերջին տարիներին դրանց արժեքն ավելացել է 10 անգամ, իսկ վաճառքն աճել է 10-15%-ով: Սովորաբար ամսական 2-2,5 հազար խաղալիք են գնում, իսկ Նոր տարվա շեմին՝ դեկտեմբերին, այդ թիվը կրկնապատկվում է, «Իզվեստիա»-ին պատմել են «Մեշոկ» առցանց աճուրդ»-ից:
Խոսքը հիմնականում պատերազմից հետո պատրաստված խաղալիքների մասին է: Օրինակ` 1950-ական թվականներին ստեղծված «Պուշկինի հեքիաթներ» հավաքածուն, որը բավականին թանկ արժե: Հավաքածուի խաղալիքներն ապակուց են պատրաստվել և ձեռանկար են, ինչն էլ ապահովել է դրանց բարձր գինը:
Հատկապես հայտնի են «Չիպոլինի» շարքի խաղալիքները: Ամենաթանկ խաղալիքի արժեքը 120 հազար ռուբլի է: Շատ նմուշներ առանձին են վաճառվում, բայց հավաքորդները կարող են ամբողջ հավաքածուն ձեռք բերել 600 հազար ռուբլով:
XX դարասկզբի տոնածառերի զարդարանքները պատրաստվում էին այնպիսի պարզ նյութերից, ինչպիսիք են ստվարաթուղթը և բամբակը: Դրանք երկար են պահպանվում և բավականին թանկ արժեն: Աճուրդներից մեկի ժամանակ նմանատիպ մի խաղալիք վաճառվել էր 28,5 հազար ռուբլով: Սակայն դրանց քանակը նվազում է, հետևաբար՝ արժեքն ավելանում է:
Հավաքորդները խաղալիքներ կարողանում են գտնել արևմտյան և ռուսական աճուրդներում: Ռուսաստանում այժմ մոտ 30 խոշոր հավաքորդ կա: Սոցիալական ցանցերում նույնպես ստեղծվել են մի շարք թեմատիկ խմբեր, որտեղ վաճառվում և փոխանակվում են տարբեր նմուշներ: Որոշ թանգարաններ հետաքրքրված են տոնածառի զարդարանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ: Փորձագետների կարծիքով՝ ֆոնդերում նման հավաքածուներ դեռ չկան, քանի որ նախկինում դրանք առանձնահատուկ արժեք իրենցից չէին ներկայացնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց