«Կանայք անվիճելիորեն ավելի լավն են, քան տղամարդիկ». Բարաք Օբամա
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Սինգապուրում առաջնորդության թեմայով միջոցառմանը, հայտնել է, որ կանայք «կատարյալ չեն», սակայն անվիճելիորեն տղամարդկանցից լավն են, գրում է BBC-ն:
Իր ելույթի ընթացքում Օբաման նշել է, որ աշխարհում դարեր շարունակ խնդիրներ են հարուցել հիմնականում տղամարդիկ, որոնք իշխանությունը չզիջելու համար պատրաստ են ցանկացած քայլի:
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ պաշտոնավարման տարիներին բազմիցս մտածել է, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն կանայք ղեկավարեին:
«Կանա՛յք, պարզապես ուզում եմ ասել, որ դուք կատարյալ չեք, բայց անվիճելիորեն ավելի լավն եք, քան տղամարդիկ»,- հայտնել է Օբաման և հավելել. «Միանգամայն վստահ եմ, որ եթե աշխարհի վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր պետությունում ղեկավարեին կանայք, մենք բոլոր ոլորտներում զգալի փոփոխություններ կարձանագրեինք»:
Հարցին, թե արդյոք չի մտածում կրկին քաղաքականություն վերադառնալու և պաշտոն զբաղեցնելու մասին, Օբաման պատասխանել է, որ իր կարծիքով՝ քաղաքական գործիչը ճիշտ ժամանակին պետք է վայր դնի իր լիազորություները և հեռանա ասպարեզից:
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ է եղել 2009-2017 թվականներին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի