«Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան». փորձագետ Վլադիմիր Ֆիտինը գնահատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները
Պենտագոնում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին: Радио Sputnik-ի եթերում փորձագետ Վլադիմիր Ֆիտինը գնահատել է կողմերի դիրքորոշումները: Փորձագետը նշել է, որ Անկարայի և Վաշինգտոնի դիմակայությունն ընթանում է բավականին երկար ժամանակ, և ոչ ոք չի ցանկանում զիջել դիրքերը:
«Իրավիճակը հիմա այսպիսին է. ում մոտ ավելի շուտ տեղի կտան նյարդերը: Որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ Միացյալ նահանգները պայքարում է Թուրքիայի դեմ, որպեսզի վերջինիս մտցնի ընդհանուր նատօական գծի մեջ, որպեսզի Թուրքիան չառանձնանա ինքնուրույն մտադրություններով և ցույց չտա մյուսներից տարբերվող իր շահերը: Բայց կշեռքի երկու նժարներին տարբեր բաներ են դրված: Մի կողմից ամերիկացիները ցանկանում են ամեն բան անել, որ Թուրքիան ամբողջովին հետևի Վաշինգտոնի հրահանգներին, մյուս կողմից, նրանք հասկանում են Թուրքիայի բանակի կարևորությունը ՆԱՏՕ-ի ներուժի տեսանկյունից. սա ուժով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, որն ապահովում է դաշինքի արևելյան թևը»,-ասել է Վլադիմիր Ֆիտինը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, չի բացառվում, որ Թուրքիան կփակի իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները:
Պենտագոնում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը:
«ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը թուրքական բազայում, այդ թվում՝ «Ինջիրլիք» բազայում, թուրքական կառավարության թույլտվությամբ է: Մենք մեր ուժերի ներկայությանը Թուրքիայում նայում ենք որպես բազմամյա համագործակցության պարտավորություն և մեր դաշնակցի պաշտպանություն ՆԱՏՕ-ի և ռազմավարական համագործակցության շրջանակում»,- տեղեկացրել էր Պենտագոնի ներկայացուցիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց