Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են ավերածությունները եւ ոստիկանների դեմ դիմակայությունը
Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի շրջանում մարդկանց խմբերը ոստիկանության եւ բանակի ջոկատների վրա քարեր են նետում՝ թաքնվելով խաղաղ ցուցարարների շարքերում: Կարգի պահապաններն ակտիվիստներին ցրելու համար իրենց հերթին օգտագործում են արցունքաբեր գազ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խաղաղ ցույցի մասնակիցը:
«Ինչպես եւ երեկ, սադրիչների խումբը սկսել է ոստիկանների վրա քարեր նետել եւ նրանց վրա հրթիռներ կրակել: Մի քանի նախազգուշացումից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ օգտագործեցին, որից հետո բազմությունը հետ քաշվեց դեպի «Ալ Նահար» պարբերականի շենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ցույցի մասնակցի խոսքով՝ երիտասարդների մի քանի խմբեր մերձակա փողոցներում կոտրել են խանութների ցուցափեղկերը:
«Ալ Ջադիդ» հեռուստաալիքը, վկայակոչելով ՆԳՆ-ին, հայտնում է, որ Բեյրութի կենտրոնում կարգի պահապանները միջոցառումներ չեն ձեռնարկել եւ ակտիվիստներին 1,5 ժամ զսպվածության կոչ են արել՝ մինչ նրանց ուղղությամբ քարեր էին սլանում: Երբ մի քանի ոստիկանները վնասվածքներ են ստացել, սպաները հրաման են արձակել կիրառել արցունքաբեր գազ:
Բեյրութի կենտրոնում բախումների վայր են շարունակում ժամանել շտապ օգնության մեքենաներ եւ բանակի համալրում:
Այս ընթացքում խորհրդարանին հարակից Զոհվածների հրապարակում շիական կուսակցության կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրանային քաղաքի վրա եւ վրանները հրկիզել:
Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում եւ հիմնական մայրուղիներում ակտիվիստները փակում են փողոցները՝ այրելով անվադողերն ու աղբամանները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց