Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանն առանցքային դերակատար է, եւ նրա հետ երկխոսությունն անհրաժեշտ է եվրոպական անվտանգության հիմքը կառուցելու համար: Այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կիրակի France Inter ռադիոյի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է դռները բացել Ռուսաստանի հետ երկխոսելու համար՝ չմերժելով դժվարությունները, դիմադրությունն ու խնդիրները, առանց միամտելու: Դա պետք է թույլ տա աստիճանաբար կառուցել այն, ինչը կարող է դառնալ Եվրոպայում անվտանգության հիմքը»,-ասել է Դրիանը: «Ես նկատի չունեմ, որ, մնացածը չհերքելով, վստահելի կապեր հաստատելու այդ միտումը թույլ կտա գրանցել Ուկրաինայի հարցով բանակցությունների իրավիճակում բարելավում, սակայն, ցանկացած դեպքում, երկուշաբթի Փարիզում կայացել է հանդիպում բարձր մակարդակում, որը թույլ է տվել առաջընթաց գրանցել»,-հավելել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անվանել է ՌԴ-ին սպառնալիք ՆԱՏՕ-ի համար՝ պնդելով, որ միության անդամներն իբր բախվել են դրան կիբերհարձակումների, սիրիական դոսյեի, տեղեկատվական մանիպուլյացիաների, «Ուկրաինային եւ դրա ինքնավար շրջաններին վերաբերող համաձայնագրերի չեղարկման» համատեքստում: Լե Դրիանի խոսքով՝ այդ առնչությամբ Փարիզը փորձում է միաժամանակ «վռճականություն ցուցադրել իր (արեւելյան) գործընկերներին պաշտպանելու առումով եւ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հնարավոր է համաձայնության գալ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց