Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում ներքին անվտանգության ուժերի և բանակի հետ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 54-ի: Այս մասին հայտնել է LBC հեռուստաալիքը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանական ուժերին, գրում է РИА Новости-ն:
«54 ակտիվիստ է տուժել: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Քաղաքի կենտրոնում դեռ շտապօգնության մեքենաներ կան:
Լիբանանի ՆԳՆ-ից հայտնել են, որ բախումների հետևանքով 20 ոստիկան է տուժել:
Լիբանանում հոկտեմբերի 17-ից հակակառավարական ցույցեր են անցկացվում: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները շարունակվում են: Երկրում տնտեսական և ֆինանսական իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ երկիրը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի