Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել
Բելգորոդում, դպրոցական աղջկան, որի վճարման քարտը չի աշխատել երթուղայինում, ստիպել են մուրացկանություն անել՝ տոմսի գումարը վճարելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
15-ամյա աղջկա մոր խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Աղջիկը փորձել է վճարել քարտով, սակայն տերմինալի անսարքության պատճառով քարտը չի աշխատել: Կանխիկ գումար աղջիկը չի ունեցել:
Վարորդը, տեսնելով, որ աղջիկը չի կարողանում վճարել, փակել է դռները, անջատել է շարժիչը և ստիպել է աղջկան գլխարկը ձեռքին անցնել սրահով և ուղևորներից գումար հավաքել: Ի վերջո, ուղևորուհիներից մեկը աղջկա համար տոմս է գնել:
Սա այս քաղաքում նմանատիպ առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ վարորդները փակել են դռները և չեն թողել ուղևորներին դուրս գալ՝ խափանված տերմինալի պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց