Ամազոնիայի ոչնչացվող անտառների մակերեսը կարող է հասնել Պուերտո Ռիկոյի տարածքի մակերեսին. զեկույց
Ամազոնիայի անտառների ոչնչացումը հասել է ամենաբարձր մակարդակին այս տարվա նոյեմբերին՝ այն պահից ի վեր, ինչ դիտարկումներ են կատարվում, որոնք սկսվել են 2015 թվականին, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով Բրազիլիայի կառավարության նախնական հաշվետվությանը։
Աշխարհում ամենամեծ մերձարեւադարձային անտառային զանգվածի ոչնչացման մակերեսը նոյեմբերին ընդհանուր առմամբ կազմել է 563 քառակուսի կիլոմետր՝ կրկնակի գերազանցելով անցած տարվա նոյեմբերի ցուցանիշը, նշվում է տիեզերական հետազոտությունների INPE գործակալության զեկույցում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, եկող տարվա հունվար-նոյեմբերին դա կարող է հանգեցնել Ամազոնիայի անտառների 8934 քառակուսի կիլոմետրի ոչնչացման՝ հասնելով Պուերտո Ռիկոյի տարածքի մակերեսին։
Միեւնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ամազոնիայում անտառահատման տեմպերը սովորաբար դանդաղում են նոյեմբեր-դեկտեմբերին, քանի որ դա անձրեւների սեզոնն է, բայց այժմ անտառահատման ցուցանիշը անսովոր բարձր է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց