Forbes. Մեսին՝ 2019-ին ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկ
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին 2019 թվականին ամենամեծ եկամուտն ունեցած մարզիկն է, հայտնում է Forbes ամսագիրը:
2019 թվականին Մեսիի եկամուտը կազմել է 127 միլիոն դոլար: Մեսիին հաջորդում է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 107 միլիոն դոլար: Երրորդ տեղում ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է, որն ունեցել է 105 միլիոն եվրո եկամուտ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի և France Football-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: