Ռուսաստանում տղամարդը չնչին գումար պարտվելուց հետո հրկիզել է խաղատունը (տեսանյութ)
Կազանի բնակիչ Ֆարիդ Կալիմուլինը, խաղատանը 500 ռուբլի պարտվելով, շենքի վրա բենզին է լցրել և վառել լուցկին: Բռնկված հրդեհի հետևանքով ապօրինի գործող բուքմեյքերական գրասենյակը կրել է մեկուկես միլիոն ռուբլու վնաս:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, տղամարդը բուքմեյքերական գրասենյակ է այցելել հարբած վիճակում: Նա 500 ռուբլի խաղադրույք է կատարել՝ ակնկալելով, որ 18 000 կշահի, սակայն ինչ-որ պահի համակարգը վերագործարկվել է և ցույց տվել, որ Կալիմուլինը տանուլ է տվել:
Տղամարդը դուրս է եկել և որոշ ժամանակ անց բենզինով լի տարայով վերադարձել: Տեսահսկման խցիկները ֆիքսել են՝ ինչպես է նա հրկիզում տարածքը:
Կալիմուլինը դատարանում հայտնել է, որ ցանկացել է ընդամենը «վերականգնել արդարությունը»:
«Այդ գրասենյակը հերիք չէ չի տվել շահումս, դեռ մի բան էլ ապօրինի գործունեություն է վարում: Այնտեղ կազմակերպվում են ազարտային խաղեր, այդ թվում՝ «ռուլետկա»,-ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց