Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է հետախուզական ծառայություններից մեկի պետ
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ուրբաթ Ռեյչել Նոբլին նշանակել է ռադիոէլեկտրոնային հետախուզության տնօրինության (Australian Signals Directorate) ղեկավարի պաշտոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Գեներալ-նահանգապետը համաձայնել է կառավարության երաշխավորությանը՝ Ռեյչել Նոբլին նշանակել ռադիոէլեկտրոնային հետախուզության ավստրալական տնօրինության (ASD) գլխավոր տնօրեն։ Նոբլը ASD ղեկավար առաջին կինն է, որը գլխավորում է Ավստրալիայի խոշոր հետախուզական վարչությունը»,- նշված է վարչապետի հաղորդագրությունում, որը տեղադրված է կառավարության կայքում։ Մորիսոնը ընդգծել է, որ այսօր ռադիոէլեկտրոնային հետախուզության տնօրինությունը կարեւոր դեր է խաղում գլոբալ սպառնալիքներից Ավստրալիայի եւ նրա ազգային շահերի պաշտպանության գործում։
Ավելի վաղ Նոբլը գլխավորել է կիբեռանվտանգության ավստրալական պետական կենտրոնը։ Սպասվում է, որ նա ASD ղեկավարությունը կստանձնի 2020 թվականի փետրվարին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց