«Ղրիմը վերադարձնելու դիմաց պատրաստ եմ 100 անգամ սեղմել Պուտինի ձեռքը». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի վերադարձի դիմաց պատրաստ է հարյուր անգամ սեղմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը:
Ինչպես նշում է lb.ua կայքը, Զելենսկին այս մասին ասել է «նորմանդական ձևաչափով» անցկացված բանակցությունների ժամանակ Պուտինի ձեռքը սեղմելու մասին հարցին պատասխանելիս:
«Այո, էլ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով, ինչպե՞ս է հնարավոր առանց դրա երկխոսություն սկսել, պայմանավորվել: Մենք շատ բան ենք որոշել, և արդյունքը կտեսնենք մինչև տարեվերջ»,-ասել է Զելենսկին:
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել, քանի որ ցանկանում է վերջ տալ պատերազմին:
«Եթե վաղը հողը՝ Դոնբասը, վերադարձնեն, պատրաստ եմ տասն անգամ, իսկ եթե Ղրիմը, ապա պատրաստ եմ հարյուր անգամ սեղմել ձեռքը: Հանուն արդյունքի ամեն ինչի պատրաստ եմ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:
Հիշեցնենք, որ Պուտինը դրական է գնահատել Զելենսկիի հետ հանդիպումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց