Մեծ Բրիտանիան որպես մեկ ամբողջություն ԵՄ-ից դուրս կգա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը. Ջոնսոն
Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին դեկտեմբերի 13-ի առավոտյան Լոնդոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով ընտրողների առջեւ: «Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչեւ հունվարի 31-ը՝ առանց որեւէ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»:
Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը, օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել է Ջոնսոնը, որի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Sky News հեռուստաալիքը: Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլեւս չկա: «Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց