Լիբիացի գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին
Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Այսօր մենք հայտարարում ենք վճռական մարտի և մայրաքաղաքի կենտրոն շարժվելու մասին, որպեսզի ազատենք այն»,- հայտարարել է Հաֆթարը:
Գեներալն իր հակառակորդներին խնդրել է մնալ իրենց տներում՝ այդպիսով նրանց լիովին անվտանգություն խոստանալով:
«Մենք կոչ ենք անում ստորաբաժանումներին, որոնք շարժվում են Տրիպոլիի ուղղությամբ, հետևել մարտական գործողություններ վարելու կանոններին»,-նշել է լիբիացի գեներալը:
Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել է ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ է մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել է Տրիպոլի:
Հաֆթարի հայտարարությունից հետո արևմտյան երկրների դիվանագետները սկսել են լքել Լիբիայի մայրաքաղաքը:
Նշվում է, որ դիվանագիտական կորպուսի աշխատակիցներն ուղևորվում են երկրի արևմուտքում գտնվող Ջանզուրի շրջան, որպեսզի այնտեղից ծովային ճանապարհով լքեն Լիբիան:
Հաֆթարն ապրիլից սկսած հարձակումներ է կազմակերպում մայրաքաղաքի ուղղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց