Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության դեկտեմբերի 12-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին:
«Պատժամիջոցները երկարաձգվել են»,- գրում է РИА Новости-ն՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրի:
Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովին քննարկվող գլխավոր հարցերից մեկը վերաբերում էր կլիմային: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի քան 6 ժամ փորձում են համաձայնության գալ մինչև 2050 թ.-ի կլիմայի հարցով համայնքային ռազմավարության շուրջ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին մասնակից պետություններից մեկի պատվիրակության անդամի:
«Կլիմայի հարցով փոխհամաձայնություն դեռևս չի երևում: Անդամ երկրների միջև դեռևս լուրջ անհամաձայնություններ կան այդ հարցում»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցի թղթակցին:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր անհամաձայնություններից մեկը կապված է ատոմային էներգետիկայի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց