Տրանսպորտայինների գործադուլի պատճառով խցանումները Փարիզի մատույցներում հասել են 400 կիլոմետրի
Դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհների ավտոխցանումները համընդհանուր գործադուլի ութերորդ օրը ձգվել են ավելի քան 400 կիլոմետր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Info-ին։
Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղղություններից լիովին փակ է 10-ը, եւս չորսը ուղեւորներ ընդունում է միայն պիկ ժամերին։ Մշտապես աշխատում են միայն երկու ավտոմատացված ուղեգծեր։
Հինգշաբթի գործադուլավորները լրիվ արգելափակել են վեց ավտոբուսային կայան եւ մասամբ՝ եւս 10-ը։ Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվում գործադուլավորներին հեռու վանել ավտոբուսներից, որոնց վարորդները փորձում են մեքենաները դուրս բերել աշխատանքի։ Չեն բավականացնում այն ավտոբուսները, որոնցով իշխանությունները խոստացել են փոխարինել չեղարկված երկաթուղային երթեւեկը։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում առավոտյան աշխատում է տրամվայների եւ ավտոբուսների կեսից պակասը։
TGV գերարագ էքսպրեսների միայն մեկ քառորդն է ապահովում երկաթուղային կապը Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջեւ։ Մյուսները աշխատանքի դուրս չեն գալիս։ Քաղաքային RER էլեկտրագնացքների թիվը կրճատվել է կեսով՝ նորմալ օրվա համեմատ։ Փարիզի շրջանում աշխատում է էլեկտրագնացքների 25 տոկոսը։
Հինգշաբթի աշխատավորների մեծ հանրահավաք տեղի կունենա Փարիզում, Ազգի հրապարակում, որտեղից ցուցարարների շարասյունը կշարժվի դեպի Հյուսիսային կայարան։ Բողոքի ակցիաներ են նախատեսված երկրի այլ խոշոր քաղաքներում՝ Նանտում, Ռենում եւ Թուլուզում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի