Time հանդեսը տարվա մարդ ճանաչեց 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգին
Շվեդ ակտիվիստը ամենաերիտասարդն է բոլոր այն գործիչների շարքում, որոնց Time-ը տարվա մարդ է ճանաչել: Նա մեծ ճանաչում է ստացել զանգվածային ակցիաներ կազմակերպելով, իր ելույթներով աշխարհի առաջնորդներին կոչ անելով ուշադրության տակ պահել կլիմայի փոփոխության խնդիրները:
Դպրոցական ակտիվիստի կոչով Շվեդիայում նախ դպրոցականները ուրբաթ օրերին սկսեցին դասերի փոխարեն բնապահպանական ակցիաներ անցկացնել, իսկ հիմա աշխարհի տասնյակ երկրներում ուրբաթ օրերին ակցիաներ են տեղի ունենում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու կոչով:
Time-ը նշում է, որ նրան հաջողվել է երկրագնդի մասին մտահոգությունները վերածել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային շարժման:
Անցած սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի կլիմայի խնդիրներով համաժողովում, Գրետա Թունբերգը քաղաքական գործիչներին մեղադրել է ապագա սերունդների բարեկեցությունն անտեսելու մեջ:
Աշխարհի ղեկավարների շարքում Գրետա Թունբերգի գործունեությունը պաշտպանողներ, ինչպես նաև քննադատողներ կան: Նրան քննադատողների թվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի նախագահները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց