ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն:
Ըստ հաղորդագրության՝ հաձնաժողովի անդամները քվեարկել են ձայների 18 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ: Քվեարկությունից հետո երկկուսակցական միջնորդությունն ուղարկվել է Սենատի ընդհանուր դիտարկմանը:
ԱՄՆ Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով կայանալիք քվեարկության մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Եթե Վաշինգտոնը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի՝ սպառնալով փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց