Ղրղզստանի լեռնադահուկային հանգստավայրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի բրոնզե արձանը (լուսանկարներ)
Ղրղզստանի լեռնադահուկային հանգստավայրը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բրոնզե արձանը՝ Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամից միջոցներ ստանալուց հետո, գրում է Newsweek-ը:
Գրեթե 2,5 մետր բարձրությամբ բրոնզե արձանը «կրում» է կոստյում և հայացքը հառում Բիշքեկից մոտավորապես 29 կմ հեռավորության վրա տարածվող ձյունածածկ լեռնային համայնապատկերին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արձանը տեղադրվել է ի նշան երախտագիտության, երբ Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամը 1,2 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել հանգստավայրի տնօրեն Ակբար Ռոզիևին, որի խոսքով՝ մինչ այդ Ղրղզստանում բոլոր բանկերը հրաժարվել են վարկ տրամադրել իրեն հարմար պայմաններով:
«Չգիտեի՝ ինչպես շնորհակալություն հայտնել: Տրամադրված վարկի շնորհիվ այժմ ավելի լավ կենտրոն ունենք»,- հայտնել է Ռոզիևը:
Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին՝ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց