ՌԴ բնակչին անվանափոխությունից հետո ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու
Ռուսաստանի Դաշնության Ուրալի շրջանի Տրոիցկ քաղաքի բնակչին, որն իր անունն ու ազգանունը փոխել է Զինգրկույք Զորակոչ Չկա (Билет Призыва Нет), ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով ВКонтакте սոցցանցի հաշիվներից մեկը:
Նշվում է, որ երիտասարդը, որը նման տարօրինակ կերպով փորձել է խուսափել զինվորական ծառայությունից, այնուամենայնիվ զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակից ծանուցում է ստացել իր նախկին անունով՝ Ռոման Գրոշև:
Վերջինս, սակայն, հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ հայտարարելով, որ իր անունն ուրիշ է: Դրանից հետո երիտասարդին ուղարկել են ստուգման:
Ինչպես պատմել է երիտասարդը, սա առաջին դեպքը չէ. նա արդեն երեք անգամ այցելել է հոգեթերապևտի: «Ինձ ուղարկել են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ պետք է հաստատեն իմ ախտորոշումը: Ինձ տվել են F60 ախտորոշումը՝ «հատուկ անձնային խանգարում»,- կիսվել է անվանափոխված երիտասարդը:
Ռոման Գրոշևը հայտնիություն է ձեռք բերել գարնանը, երբ անունը փոխել էր հանուն 200 կգ պելմենիի՝ դառնալով Պելմեն Կոնդոլսկի: Դրանից հետո նա կրկին անվանափոխություն է արել՝ այս անգամ փորձելով խուսափել բանակից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց