Գերմանիայում կույրերի համար փողոցների անվանումներով ցուցանակներ են ստեղծել
Գերմանական դաշնային Շլեզվիգ-Գոլշտեյն հողում Վեդել փոքրիկ քաղաքը առաջինը կլինի Գերմանիայում, որտեղ ամենուր կհայտնվեն փողոցների անվանումներով հատուկ ցուցանակներ՝ թույլ տեսնողների եւ կույրերի համար։ Դրանք սյուների վրա արդեն գոյություն ունեցող ցուցանակների կրնօրինակն են, սակայն ուռուցիկ տառատեսակով եւ մեկ մետր բարձրությամբ տեղադրված, այսինքն հասանելի կլինեն եւ հետիոտների եւ հաշմանդամների համար, հայտնում է «Գերմանական ալիքը»։
Ցուցանակները հորինել եւ ստեղծել է քաղաքի 75-ամյա բնակիչ, ինժեներ Ֆոլքեր Քյոնիգը, որը տեսողությունը դեռեւս երիտասարդ տարիներին է կորցրել։ Արդեն շատ տասնամյակներ նա զբաղվում է կույրերի համար օգնող միջոցների եւ սարքավորումների հայտանգործմամբ։
Առաջին նման ցուցանակները քաղաքում տեղադրվել են մի քանի տարի առաջ։ Այժմ տեղի իշխանությունները դրանք քաղաքի բոլոր փողոցներում տեղադրելու որոշում են կայացրել։ dpa-ն հայտնում է, որ մինչեւ հունվարի վերջը այստեղ ավելի քան 370 այդպիսի ցուցանակ կտեղադրվի, որի համար մոտ 50 000 եվրո կծախսվի՝ նվիրատվություններից եւ հատուկ հիմնադրամից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց