Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյան․ Բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ծայրահեղ որոշման հետ
Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դալալոյանը մեկնաբանել է Ռուսաստանին չորս տարով միջազգային մրցումներից զրկելու մասին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը։
«Բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ծայրահեղ որոշման հետ եւ հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցող մարզիկների նկատմամբ վերաբերմունքի հետ։
Դեռ ոչ մի ստույգ բան չեմ կարող ասել չեզոք դրոշի տակ իմ մասնակցության վերաբերյալ։ Իմ պատկերացմամբ, մեր թիմի համար նույնիսկ չեզոք դրոշով մասնակցությունը երաշխավորված չէ»,- Դալալոյանի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից, հաղորդում է Inside The Games-ը։ Պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։ Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։
Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը