Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Մարինա Սարմոսյանին կալանավորել են. Մոսկվայի ծննդատանը կիրառել են «ագրեսիվ ծննդաբերություններ»

Մոսկվայում կալանավորվել է Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան վարիչ Մարինա Սարմոսյանը։ Կնոջը մեղադրում են մոր արգանդից երեխաներին դուրս բերելու ժամանակ նրանց վնասելու մեջ, իբր, բժիշկն ու նրա ենթակաները հրաժարվել են կեսարյան հատում անել պացիենտներին ծանր ծննդաբերություների ժամանակ եւ ստիպել են ծննդաբերել բնական ճանապարհով՝ երեխային ուժով դուրս բերելով։ Նախնական տվյալներով՝ «ագրեսիվ ծննդաբերությունների» հետեւանքով մի նորածին մահացել է, մյուսները ծանր վնասվածքներ են ստացել։

Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին կալանավորել են ծննդկաններին ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու գործով։ Այս մասին «Газете.Ru»-ին տեղեկացրել են Սավելովյան դատարանի մամուլի ծառայությունում։


Կնոջը կալանավորել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին հաստատություն է այցելել Առողջապահության մայրաքաղաքի դեպարտամենտը. ստուգումը կազմակերպվել էր պացիենտների բազմաթիվ բողոքների հիման վրա։ «Նրանց մերժել են կեսարյան հատում անել, ինչի հետեւանքով նորածին երեխաները վնասվածքներ են ստացել արգանդից դուրս բերվելիս»,- ասել է ՏԱՍՍ-ին ուժային կառույցների աղբյուրը։

Նախնական տվյալներով՝ այդ ամենը տեղի է ունեցել ծննդատան՝ կեսարյան հատում չիրականացնելու ձգտման պատճառով, անգամ երբ դա անհրաժեշտ է եղել։ Վարիչն իբր հպարտացել է բնական ծնունդների իր վիճակագրությամբ, գրել է Telegram-կանալ Mash-ը։

Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների՝ չորս նորածիններից մեկը, որի ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, մահացել է, մյուս պացիենտը կլինիկական մահ է տարել, իսկ երրորդն արդեն մի քանի ամիս կոմայի մեջ է։

Սարմոսյանի զոհերից մեկն էլ դարձել է 39-ամյա Տատյանա Ույուսովան, նա հղիության առաջին ամիսներին Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան հետ 260 հազար ռուբլու պայմանագիր է կնքել, պատմել է կինը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։

Մոսկվացի կնոջ խոսքով՝ նա «հիանալի հղիություն» է ունեցել՝ անալիզները եւ ուլտրաձայնային հետազոտությունները ոչ մի շեղում չեն նշել ոչ Ույուսովայի օրգանիզմում, ոչ պտղի մոտ։

Երբ ծննդաբերությունն սկսվել է, կնոջը կեսարյան հատում է անհրաժեշտ եղել, բայց մանկաբարձները սկսել են համոզել նրան էպիդուրալ անեսթեզիա անել (ներարկում մեջքից, որը հանգեցնում է ցավի զգացողության կորստի), որպեսզի ծննդաբերի բնական ճանապարհով։ «Հետո սկսվեց ծննդաբերությունը, համոզում էին էպիդուրալկա անել, չափաբաժնի չարաշահում եղավ, ու գնաց՝ օքսիտոցին ու լիքը անպետք միջամտություններ, զոռով դուրս բերել, բացվածքներ, վակուում, ուղեղի այտուց եւ կլինիկական մահ ագրեսիվ ծննդաբերական տակտիկայի պատճառով»,- հիշողությունները կիսել է կինը։

Նա ավելացրել է, որ երեխային իր օրգանիզմից ուժով դուրս բերելով զբաղվում էին երեք «մուժիկ»։ Արժե նշել, որ պտուղն այս եղանակով դուրս բերելու այս մեթոդը պաշտոնապես արգելվել է Ռուսաստանում 1992 թվականին բարձր վտանգավորության պատճառով։

Արդյունքում՝ Ույուսովայի երեխայի մոտ առաջ են եկել բազմաթիվ հիվանդություններ՝ մանկական ցերեբրալ կաթվածից մինչեւ էպիլեպսիա։ «Հակաբիոտիկներով հարկադրական ագրեսիվ բուժման պատճառով նա բոլորովին քաշ չի հավաքում։ Ի՞նչ արժանիքի համար են այս անգրագետ մարդիկ աշխատում ծննդատներում եւ կործանում մեր երեխաներին։ Այնպիսի բժիշկները, ինչպիսին Սարմոսյանն է, պետք է բանտ նստեն, այլ ոչ թե հեռուստատեսությամբ ելույթ ունենան։ Նրանք հպարտանում են, որ կեսարյան հատումներն իրենց մոտ 13 տոկոս են։ Դրա գինը երեխաների կյա՛նքն է»,- ընդգծել է կինը։

Եվս մեկ տուժող է դարձել մայրաքաղաքի բնակիչ Մարիա Կասատկինան: Նա Սարմոսյանի մոտ մասնաճյուղ է ընդունվել 2019 թվականի փետրվարին. կնոջ խոսքով՝ ինքն էպիդուրալ անզգայացման ցուցումներ չուներ, սակայն բժիշկները, միեւնույն է, դեղամիջոցը ներարկել են, փոխանցել է kp.ru-ի կայքը:

Արդյունքում մանկաբարձները Կասատկինայի մոտ գրանցել են ծննդաբերական թույլ գործունեություն (անբավարար ուժ եւ արգանդի մկանների կրճատումների տեւողություն, որոնք թույլ չեն տալիս պտուղը հանել): Բժիշկները կրկին որոշել են երեխային սեղմելով հանել արգանդից, ինչի հետեւանքով նորածինը վնասվածք է ստացել, որն արտահայտվել է գանգի ոսկորների եւ վերոսկրի միջեւ արյան զեղմամբ: Երեխան 10 ամիս շարունակ հիվանդանոցում է եւ սնվում է զոնդով: «Բժիշկների պատճառով իմ երեխան հաշմանդամ է դարձել»,- kp.ru-ի հետ զրույցում ամփոփել է Կասատկինան:

Համանման խախտումների փաստով հաստատությունից հեռացվել են ինչպես Սարմոսյանը, այնպես էլ ծննդատան բոլոր բաժանմունքների ղեկավարները, հայտնել են առողջապահության դեպարտամենտից:

Ընդ որում՝ գերատեսչության աշխատակիցները հիվանդանոցում խախտումների վերաբերյալ ստուգումներ են կատարում: «Դրանից հետո նրանք նաեւ մեր բաժանմունք են եկել, ամբողջ հիվանդանոցն են ստուգում: Բայց եթե բարեխղճորեն եւ կանոնների համաձայն աշխատեն, ապա խախտումներ չպետք է լինեն»,- ասել է Ս. Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի աշխատակից Եկատերինա Մորոզովան:

Մի քանի տուժողներ դիմել են Պացիենտների պաշտպանների լիգա, հայտնել են կազմակերպությունների: «Նրանք մեզ մոտ եկան դեկտեմբերի 7-ին: Անհրաժեշտության սահմաններում նրանց խորհրդատվություն ենք տալու, նրանք նաեւ շուտով ծննդատնից փաստաթղթեր կբերեն, որ մենք դրանք ուսումնասիրենք: Այս հաստատության բժիշկներն օգտագործում են ծննդաբերության ագրեսիվ մեթոդներ, ինչին պացիենտներն, իհարկե, պատրաստ չեն»,- «Գազետային» ասել է Լիգայի նախագահ Ալեքսանդր Սավերսկին:

Նրան նաեւ վրդովել է այն հանգամանքը, որ հասարակական արձագանք առաջացրած տեղեկությունների հայտնվելուց մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 18-ին, առողջապահության դեպարտամենտը Ս. Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի մոսկովյան ծննդատանը տվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային կարգավիճակ:

«Այն, որ գերատեսչությունը այս նշանն է տվել, առաջացնում է, մեղմ ասած, տարակուսանք: Ավելին՝ երկար ժամանակ դեպարտամենտից չէին արձագանքում պացիենտների բողոքներին, եւ սա պետության անչափ կարեւոր խնդիրն է»,- ամփոփել է Սավերսկին:

Միաժամանակ համացանցում է հայտնվել բժշկի պաշտպանության հանրագիր, որը ստեղծել է նրա դուստր Թամարա Մարգարյանը. այս պահին այն ստորագրել է մոտ 5,8 հազար մարդ:

«Մայրս Մոսկվայում մանկաբարձ-գինեկոլոգ է աշխատում 20 տարուց ավելի, նա բժշկագիտության թեկնածու է, ստացել է մեծ թվով պատվոգրեր ու դիպլոմներ: Թիվ 27 ծննդատանը նրա աշխատելու ժամանակ լույս աշխարհ են եկել ավելի քան 5 հազար նորածիններ, ծննդատունը եւ նրա կոլեկտիվը արժանացել են տարբեր պատվոգրերի եւ շնորհակալագրերի»,- ի պաշտպանություն բաժանմունքի նախկին ղեկավարի նշել է նա «Վկոնտակտե»-ի իր էջում: