Ավստրիայի ԱԳ նախկին նախարարը պատմել է Պուտինի հետ պարի մասին
Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Քերին Քնայսլը պատմել է, թե ինչպես է պարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Քնայսլն այցելել է Մոսկվա և եղել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ), որտեղ ուսանողուհին նրան հարց է ուղղել իր հարսանիքի օրը ՌԴ առաջնորդի հետ պարի մասին:
Նախկին նախարարը խոստովանել է, որ Պուտինը պատկանում է «հին դպրոցին» և շատ լավ շարժուձև ունի: Նա հիշել է, որ պարից առաջ խոնարհվել է ՌԴ նախագահի առաջ՝ ցույց տալով իր հարգանքը:
«Միշտ հաճելի է գործ ունենալ ջենթլմենի հետ»,- հավելել է Քնայսլը: Նրա խոսքով՝ ինքը կյանքում շատ ձանձրալի հարսանիքներ է տեսել, սակայն իր հարսանիքն ամենաուրախների թվին է պատկանում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Քերին Քնայսլը պարել են 2018-ի օգոստոսին կայացած ավստրիացի գործչի հարսանիքին, որին ՌԴ նախագահը հրավիրված էր:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի