Էրդողանը քննադատել է Մակրոնին իսլամական ահաբեկչության մասին բառերի պատճառով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին իսլամական ահաբեկչության մասին նրա խոսքերի պատճառով Լոնդոնում դեկտեմբերի 4-ին կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ՆԱՏՕ գագաթաժողովում Մակրոնը վեր է կենում եւ սկսում խոսել իսլամական ահաբեկչության մասին։ Ես նրան բազմիցս ասել եմ, որ հենց «իսլամ» բառը նշանակում է «խաղաղություն»։ Ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում միավորել խաղաղությունն ու ահաբեկչությունը։ Փարիզում հիմա «դեղին բաճկոններն» են հանդես գալիս։ Դե, թող նա նրանց կանգնեցնի։ Ինչո՞ւ չի կարող»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում»։
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ արեւմտյան երկրները զգուշանում են իսլամական ահաբեկչությունից, ահաբեկիչներից ամենից շատ տուժում են հենց իսլամական երկրները։
«Ուշադրություն դարձրեք, բոլոր խնդիրները տեղի են ունենում իսլամական երկրներում՝ Սիրիա, Իրաք, Սոմալի... «Բաժանիր, կեղեքիր, կուլ տուր» կայսերական մտածողությունը շարունակվում է։ Երբ մուսուլմանների իրավունքները ոտնահարվում են, մենք նրանց կողքին ենք»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից