ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:
«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ նիստի ժամանակ քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է կազմակերպությունում 2020 թվականին նախագահության շրջանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:
Դրանից բացի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցել է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց