Ռուսաստանցի մարզիկները 4 տարի միջազգային մրցաշարերի չեն մասնակցի
WADA-ի՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն որոշել է չորս տարով զրկել Ռուսաստանին միջազգային մրցումների մասնակցությունից, այս մասին հաղորդում է ТАСС-ը, հղում անելով WADA-ի մամուլի ծառայությանը: Ռուսաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերի կարող են մասնակցել միայն չեզոք դրոշի տակ, իսկ միջազգային մրցաշարերի մասնակցության իրավունք կունենան միայն այն մարզիկները, որոնք դոպինգային սկանդալների հետ առնչություն չունեն:
Ռուսաստանի հակադոպինգային կազմակերպությունը գործադիր կոմիտեի որոշմամբ, զրկվել է կարգավիճակից՝ հակադոպինգային օրենսգիրքը չպահպանելու համար: Բացի այդ, Ռուսաստանը կորցրել է աշխարհի առաջնությունները հյուրընկալելու և դրանց համար դիմելու հնարավորությունը:
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի եւ Պարաօլիմպիական կոմիտեի աշխատակիցներին եւ ղեկավարությանը 4 տարով արգելված է միջազգային սպորտային միջոցառումներին մասնակցելը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց