Հնդկաստանում փեսայի՝ հարսանիքից ուշանալը թանկ է արժեցել նրան. հարսնացուն այլ տղամարդու հետ է ամուսնացել
Հնդկաստանում փեսայի՝ հարսանիքից ուշանալը թանկ է արժեցել նրան. հարսնացուն այլ տղամարդու հետ է ամուսնացել, գրում է Times of India-ն:
Տեղեկությունների համաձայն` զույգը նեղ շրջանակում ամուսնացել է դեռևս վեց շաբաթ առաջ Նանգալյաթ գյուղում, սակայն աղջիկը տղայի տուն չի գնացել, քանի որ և՛ հարսը, և՛ փեսան ցանկացել են պաշտոնական արարողություն կազմակերպել:
Նշանակված ժամի փոխարեն փեսան բարեկամների հետ ուշ երեկոյան է տեղ հասել և դրանով առաջացրել հարսի ընտանիքի զայրույթը:
Նշվում է, որ տեղի չունեցած հարսանիքի պատճառներից մեկն էլ այն է եղել, որ հարսի ընտանիքը մեղադրել է փեսացուին և նրա հորը որպես օժիտ հեծանիվ և կանխիկ գումար պահանջելու համար, որն իրենք ի վիճակի չեն վճարել: Փեսացուի ընտանիքը, իր հերթին, պնդել է, որ իրենք հարսանիքի անցկացման վայր ժամանելուն պես հարսի բարեկամների կողմից ծեծի են ենթարկվել: Դեպքին միջամտելու համար ոստիկանություն է կանչվել:
«Երկու կողմերն էլ սկզբնական փաստարկներից հետո փոխզիջման են եկել: Սակայն աղջիկն այլևս չի ցանկացել ամուսնանալ փեսայի հետ: Երկու կողմերից էլ որևէ բողոք չի ներկայացվել»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Օրեր անց աղջիկն ամուսնացել է տեղացի մեկ այլ երիտասարդի հետ` գյուղի տարեցների ներկայությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց