Դպրոցի տնօրենն արգելել է Ծննդյան տոների բացիկներ ուղարկել
Մեծ Բրիտանիայում տարրական դպրոցի տնօրենն աշակերտներին արգելել է Սուրբծննդյան բացիկներ ուղարկել տոնի նախաշեմին՝ բնապահպանության մասին հոգ տանելու համար: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
«Մարդիկ ամբողջ աշխարհում վիթխարի քանակությամբ բացիկներ են ուղարկում: Եթե դրանք մի շարքով դասավորենք մեկը մյուսի հետեւից, դրանց երկարությունը 500 անգամ կգերազանցի Երկրագնդի շրջագիծը»,- աշակերտների ծնողներին հասցեագրված նամակում գրել է Գրանթեմ քաղաքի (Լինքոլնշիրի կոմսություն) դպրոցի տնօրեն Ջոնաթան Մեյսոնը: Նա նշել է, որ տոնական բացիկների արտադրությունն ավելացնում է մթնոլորտ ածխածնի արտանետումների մակարդակն, ուստի որպես այդ որոշման իրականացման առաջին քայլ դպրոցում կհրաժարվեն շնորհավորանքների համար փոստարկղից:
Որպես այլընտրանք կրթական հաստատության տնօրենն աշակերտներին առաջարկել է բոլորին շնորհավորել ոչ թե առանձին-առանձին, այլ սահմանափակվել մեկ բացիկով ամբողջ դասարանի համար: Կոլեկտիվ շնորհավորանքները, Մեյսոնի խոսքով, ուսուցիչները դասերի ժամանակ ցույց կտան բոլոր համադասարանցիներին: Հեռուստաալքի տեղեկատվությամբ՝ ծնողների մեծ մասը նման հայտարարությանը բացասաբար է արձագանքել:
Նրանք նաեւ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ սովորաբար գնում են բացիկներ, որոնց գնումից փողն ուղարկվում է բարեգործական հիմնադրամներ: Բացիկներ ուղարկելու ավանդույթը Մեծ Բրիտանիայում սկիզբ է առել տակավին Վիկտորյա թագուհու (1819 – 1901) ժամանակաշրջանում: Սովորույթն այնպես է արմատավորվել, որ բրիտանացիները մինչ օրս տրցակներով բացիկներ են ուղարկում իրենց հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին՝ զանազան բարեմաղթանքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց