Փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն
Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքում տղամարդը հայտնվել է տան պատի մեջ և խցանվել: Ինչպես ներկայացնում է life.ru-ն, նա 10-րդ հարկում է գտնվել, երբ կոշիկները գցել է օդափոխության անցքը: Նա փորձել է դուրս բերել կոշիկները, սակայն ինքն էլ ընկել է նույն փոսը:
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ տղամարդը 28 մետր գլխով ցած է սահել՝ հասնելով առաջին հարկ: Պատի այն կողմից հնչող օգնության կանչը լսել են տան բնակիչները, որոնք էլ փրկարարների են կանչել: Մասնագետները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի դուրս բերեն դժբախտ պատահարից տուժածին:
Բարեբախտաբար, տղամարդը կոտրվածքներ չի ստացել: Նշվում է, որ անցքը գնալով նեղանում է, ինչն էլ կանխել է վերջինիս արագ անկումը, բացի այդ, հարվածը մեղմացրել են ձմեռային բրդյա կոշիկները: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց