Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են
Ռուսաստանում դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին գործով:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և Սարմոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ բժշկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մաստուցում» հոդվածներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործը հարուցվել է 4 տուժածների բողոքների հիման վրա, որոնց մերժել են կեսարյան հատում կատարել, ինչի արդյունքում նորածին երեխաները վնասվածքներ են ստացել ծննդաբերության ժամանակ:
Մոսկվայի առողջապահության վարչությունը դեկտեմբերի վեցին տեղեկացրել էր, որ բազմաթիվ հիվանդների բողոքների հետ կապված ներքին ծառայողական ստուգումների համաձայն՝ որոշում է կայացվել №27 ծննդատան ղեկավար անձնակազմի՝ ծննդատան մասնաճյուղի ղեկավար Սարմոսյանի և բոլոր բաժանմունքների ղեկավարների ազատման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց