«Արսենալ»-ի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի
«Արսենալի» գլխավոր մարզչի հարցը շարունակում է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում լինել: Goal.com-ը նոր մանրամասներ է ներկայացրել: Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը հնարավոր է գլխավորի Նիկո Կովաչը: Նշվում է, որ մասնագետի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Արսենալի» ղեկավարության հետ:
Տեղեկություն կա նաև այն մասին, որ Կովաչը ներկա կգտնվի վաղը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք «Ուեսթ Հեմ»-«Արսենալ» հանդիպմանը: Կովաչը նոյեմբերի սկզբին պաշտոնանկ է արվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ներկայում «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնակատարը Ֆրեդրիկ Յունգբերգն է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ