Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են
Անջատողականների ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին 10 անգամ խախտել են Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմը: Ուկրաինացի 1 զինվորական զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, և ևս մեկը ստացել է մարտական վնասվածք: Այս մասին հաղորդվում է Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնի առավոտյան ամփոփոագրում:
Թշնամին հրաձգություններ է կատարել Մինսկի պայմանավորվածություններով արգելված՝ 82 մմ տրամագծով ականանետներով, ինչպես նաև տարբեր համակարգերի նռնականետներով, խոշոր տրամաչափի գնդացիրներով և այլ զենքերով:
Հրաձգությունները արձանագրվել են Նովոսելովկա, Շիրոկինո, Պավլոպոլ, Մայորսկ, Նովոլուգանսկ, Լուգանսկ բնակավայրերում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց