Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել
Նյու Դելիի հին թաղամասերից մեկում գտնվող գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, հայտնում է theguardian.com-ը՝ ոստիկանությանը հղումով:
Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը հրդեհի բռնկման ժամանակ քնած է եղել ու մահացել է շնչահեղձ լինելու պատճառով: Զոհվածները եղել են գործարանի բանվորներն ու աշխատողները, որոնք գիշերում էին շինության ներսում:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարներն այրվող 4 հարկանի շենքից դուրս են բերել 59 մարդու. նրանցից ոմանք ավելի ուշ մահացել են:
Վարչապետ Նարենդրա Մոդին հրդեհը «սարսափելի» է որակել և իր ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին:
Պարբերականը գրում է, որ Հնդկաստանում փոքր գործարաններն ու արտադրամասերը հաճախ գտնվում են քաղաքների հին թաղամասերում ու աշխատողների համար նաև գիշերակացի վայր են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց