Հյուսիսային Կորեան հայտարարել է «կարեւոր փորձարկումներ» անցկացնելու մասին
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան անցկացրել է հաջողված փորձարկումներ Թոնչխան-նի շրջանի Սոխե փորձադաշտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՑՏԱԿ-ին:
«Մոտ ապագայում փորձարկումների արդյունքները նշանակալի ազդեցություն կթողնեն Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքերի փոփոխության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունը չի պարզաբանել, թե հատկապես ինչ փորձարկումների մասին է ասվում:
Սոխե փորձադաշտը, որը նաեւ կոչվում է տիեզերակայան, գտնվում է Փհենյանից 200 կմ հյուսիս-արեւմուտքում եւ Յոնբյոն խոշոր միջուկային կենտրոնից 70 կմ արեւմուտքում:
Յոնբյոնում միջուկային օբյեկտների չեզոքացման հարցը քննարկվել է ընթացիկ տարվա փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ: Խորհրդակցությունների արդյունքում պարզ էր դարձել, որ Փհենյանը շարունակել է այդ միջոցառումները՝ ի պատասխան պահանջելով մեղմացնել պատժամիջոցների ռեժիմը: Սակայն ամերիկյան կողմը համաձայնություն չէր տվել՝ հայտարարելով, որ այդ օբյեկտների չեզոքացումը բավարար չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց