Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար և հայտարարել, որ դա մատնանշում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Շնորհակալություն Իրանին՝ բավականին ազնիվ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:
Թրամփը երկար ժամանակ փորձում է բանակցություններ վարել իրանական կողմի հետ միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ, սակայն փորձերն անհաջող են անցնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Իրանն ազատ է արձակել ամերիկացի ուսանող Վան Սիյուեին, որին մեղադրում էին լրտեսության մեջ, իսկ ԱՄՆ-ն չեղարկել է իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանի դեմ ներկայացված մեղադրանքը՝ կապված պատժամիջոցները խախտելու հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց