Ֆլորիդայում ՌԾՈՒ բազայի սաուդյան հրաձիգը ԱՄՆ-ին անվանել է «չարի երկիր»
Սաուդացին, որը մահաբեր հրաձգություն էր բացել Ֆլորիդայում Փենսակոլայի ՌԾՈՒ ավիբազայում, գրել է թվիթ, որտեղ Միացյալ Նահանգներին անվանել է «չարի երկիր», հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով ահաբեկչական գործունեության առցանց-հետապնդմամբ զբաղվող SITE կայքի հետազոտությունների արդյունքներին։
Նշվում է, որ Մուհամմեդ Սաիդ Ալշամրանին Twitter-ում կատարել է կարճ գրառում, որտեղ նշել է, թե ինքը «հանդես է գալիս չարի դեմ»։
«Ընդհանուր առմամբ՝ Ամերիկան վերածվել է չարի երկրի»,- գրել է Ալշամրանին՝ նշելով, որ «ատում է ամերիկացիներին՝ մուսուլմանների եւ մարդկության հանդեպ կատարած հանցագործությունների համար»։
«Ես հանդես չեմ գալիս ձեր դեմ միայն նրա համար, որ դուք ամերիկացիներ եք։ Ես չեմ ատում ձեզ ձեր ազատությունների կամար։ Ես ատում եմ ձեզ, քանի որ ամեն օր դուք աջակցում, ներդնում եւ իրականացնում եք հանցագործություններ ոչ միայն մուսուլմանների, այլ նաեւ մարդկության դեմ»,- սաուդյան հրաձիգին է մեջբերում կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Փենսակոլայի ավիաբազայում հրաձգության մասին, որի զոհ էր դարձել երեք մարդ։ Հրաձիգն ինքը, որ, ինչպես պարզվել է, ՌԾՈՒ օդաչուական ծրագրով ուսանող սաուդյան սպա էր, ինքնասպան էր եղել։
Տեղի ունեցածի փաստով կալանավորվել եւ հարցաքննվել են վեց սաուդացիներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց