ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի առավելագույնս ճնշում գործադրել Իրանի վրա․․․
ԱՄՆ-ը կշարունակի Իրանի վրա առավելագույնս ճնշում գործադրելու իր քաղաքականությունը, դրա համար կան բազմաթիվ գործիքներ, մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը։
Դեկտեմբերին ԱՄՆ-ը նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին
«Ինչ վերաբերում է Իրանին, կան շատ գործիքներ, որոնք մենք կարող ենք կիրառել։ Եւ մենք կշարունակենք օգտագործել դրանք Իրանի դեմ»,- ասել է Քրաֆթը։
«Մենք նրանց վարքագծում փոփոխություն չենք տեսել։ Նրանք շարունակում են միջամտել իրավիճակին Եմենում, Սիրիայում։ Նրանք ամենուր են՝ նրանք Իրաքում են»,- հավելել է նա՝ նշելով, որ անհանգստանում է իրանցիների համար։
Նա նշել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 19-ին կքննարկի Իրանի գործողությունները՝ 2231 բանաձեւի կատարաման եւ միջուկային զենքի չտարածման համատեքստում։ «Դա հնարավորություն կտա ցույց տալ Անվտանգության խորհրդի հավատարմությունը 2231 բանաձեւին, մանավանդ այդ բանաձեւի դրույթների խախտման Իրանի շարունակվող գործողությունների հետ կապված»,- ասել է Քրաֆթը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ այս ամիս կանցկացվի Անվտանգության խորհրդի հանդիպում՝ 2231 բանաձեւի կատարման հարցով։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի