Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Լիբանանին
Լիբանանի հեռացող վարչապետ Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել իր երկրին ապահովել բարեկամական երկրներից ներկրման համար վարկային գծեր, քանի որ Լիբանանը վերջին տասնամյակում վատագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն է ապրում, հայտնում է AP-ը։
Հարիրին նամակներ է ուղարկել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներին, որպեսզի նրանք հնարավորինս նպաստեն ճգնաժամի մեղմացման եւ սննդամթերքի ու հումքի ապահովման գործընթացին։
Լիբանանի տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը տնտեսության զրոյական աճի եւ հսկայական պարտքի հետեւանք է։ Տեղական բանկերը աննախադեպ վերահսկողություն էին իրականացնում կապիտալի շարժման վրա, հազարավոր աշխատակիցներ կամ հեռացվել են, կամ նրանց աշխատավարձերը կրճատվել են։
Ճգնաժամը խորացել է հոկտեմբերի 17-ից, երբ երկրով մեկ բողոքի ցույցեր սկսվեցին, ինչը դրանից երկու շաբաթ անց հանգեցրեց Հարիրիի կառավարության հրաժարականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց