Պակիստանի գեղեցկության մրցույթի հաղթողն ավտովթարի զոհ է դարձել
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին: Նա կեսգիշերին ավտոճանապարհով գնալիս շրջադարձի ժամանակ չի կարողացել կառավարել մեքենան: Արդյունքում` ավտոմեքենան բախվել է ճանապարհի ցանկապատին, շրջվել է և դուրս եկել հանդիպակաց գոտի:
Կինը դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել է: Փորձաքննությունը նրա արյան մեջ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց