ԱՄՆ կարող է լրացուցիչ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք
Տարածաշրջանում Իրանից բխող վտանգները դիմագրավելու համար Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ մի քանի հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք:
Պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը երեկ Կոնգրեսում ասել է, որ Պենտագոնում մեծ մտահոգությամբ են հետևում Իրանի գործողություններին:
Փոխնախարարն, ով Պենտագոնում քաղաքականության հարցերն է տնօրինում, հստակ չի նշել, թե քանի զինծառայող կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք, սակայն ասել է, որ այդ թեմայով The Wall Street պարբերականի հայտնած 14 հազար զինծառայողների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Այդ թիվը ոչ ճիշտ է անվանել նաև նախարար Մարկ Էսպերը: Մի անանուն պաշտոնյա մամուլին փոխանցել է, որ Վաշինգթոնը Մերձավոր Արևելք կգործուղի լրացուցիչ 5-ից 7 հազար զինծառայող:
Այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում տեղակայված է մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող: Լրացուցիչ ուժեր ուղարկելու ժամկետը դեռ հայտնի չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց