Ֆրանսիայում աննախադեպ ցույցեր և գործադուլներ
Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները և գործադուլները: Հանրությունը պահանջում է չեղարկել կառավարության առաջարկած կենսաթոշակի բարեփոխումը:
Գործադուլ են հայտարարել տրանսպորտի, բուժհիմնարկների, կրթական հաստատությունների և հանրային ու մասնավոր այլ սեկտորների աշխատակիցները:
Երեկ Ֆրանսիայի շորջ 30 քաղաքներում երթերին և ցույցերին մասնակցել է ընդհանուր հաշվով ավելի քան 800 հազար մարդ: Տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանների հետ: Իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Նախագահ Էմանյուել Մկարոնի կառավարությունը մտադիրր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է ավելի քան 40 տարբեր ծրագրերից:
Մինչդեռ, արհմիությունները ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պետք է դեկտեմբերի 12-ին հրապարակի բարեփոխման փաթեթը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց